Հունվարի 15-ից 22-ը Մինսկում տեղի կունենա «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարը: 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները, -հայտնում է ՀՖՖ-ն: Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի հավաքականի հետ: Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին:

Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հունվարի 10-ից 13-ը անցկացրեց մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ, այսօր գիշեր կմեկնի Բելառուս: Հավաքական են հրավիրվել 20 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ
Էրիկ Մելիքսեթյան «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան «Բանանց»

Պաշտպաններ
Ազատ Հարությունյան «Բանանց»
Ֆելիքս Խաչատրյան «Բանանց»
Կարեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Սուրեն Հարությունյան «Փյունիկ»
Կարեն Մուրադյան Հայաստանի Մ-16 հավաքական

Կիսապաշտպաններ
Արսեն Սարգսյան «Փյունիկ»
Արսեն Եղիազարյան «Բանանց»
Տիգրան Այունց «Բանանց»
Էրիկ Ավետիսյան «Բանանց»
Արամ Խամոյան «Բանանց»
Ռաֆայել Միսակյան «Բանանց»
Դանիել Պետոյան «Բանանց»
Արթուր Միսկիրիջյան «Բանանց»

Հարձակվողներ
Մարտին Գրիգորյան «Բանանց»
Մհեր Սուքիասյան «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ-16 հավաքական
Գերման Կուրբաշյան «Քյոլն» (Գերմանիա)