Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Հարձակվողը հանդես կգա 99 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը «Ուրալ»-ում հանդես է եկել 2011-2016 թթ.-ին, որի ընթացքում մասնակցել է 86 խաղի, հեղինակել է 23 գոլ: