Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» փետրվար ամսվա լավագույն գոլ է ճանաչվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:

Այս առիթով Մխիթարյանը գրառում էր կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում: Այս գրառմանը պատասխանել է Մխիթարյանի նախկին թիմակից Մատս Հյումելսը:
Հյումելսը կատակել է՝ ակնարկելով, որ Մխիթարյանը նվաճում է բոլոր հնարավոր մրցանակները:

«Սա կարծես քո արդեն 8-րդ մրցանակն է: Այլ թեկնածուներ լինո՞ւմ են, թե՞ դու որոշում ես՝ քո որ գոլը պետք է հաղթի»,- գրել է գերմանացին:

«Սա ֆուտբոլ է, և այստեղ միշտ կա մրցակցություն, Մատս: Բայց մի փոքր օգնում է Միկիի կախարդանքը: Շնորհակալ եմ, ընկերս»,- գրել է Հենրիխը: