Տարօրինակ բաներ են տեղի ունենում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում։ Մասնակիցներից մեկի՝ Ադրբեջանի յոթ հոգուց բաղկացած թիմը կորել է։ Խորվաթական ԶԼՄ-ների տվյալներով՝ ադրբեջանական թիմը, Բաքվից հաղթահարելով 4000 կմ, հասել է Սպլիտ քաղաք, որտեղ անցկացվում է Եվրոպայի այս տարվա ծանրամարտի առաջնությունը, մեկ օր մնացել է հյուրանոցում, որտեղ նրանց բոլորի համար հյուրանոցային համարները ամրագրված են եղել մարտի 31-ից մինչև ապրիլի 8-ը, սակայն հաջորդ օրվանից կորել են և չեն մասնակցել առաջնությանը։ Խորվաթական ԶԼՄ-ները կասկած են հայտնել, որ Ադրբեջանի ծանրամարտի թիմը, վախենալով բավական խիստ դոպինգ վերահսկողությունից, վախեցել և փախել է։ Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներին մազիկների այս տարօրինակ պահվածքը՝ Ադրբեջանի Ծանրամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունում ասել են, որ բոլոր մարզիկները գտնվում են Բաքվում։ Իսկ նրանք լքել են Եվրոպայի առաջնությունը մեկ պատճառով՝ որ մասնակցեն Բաքվում մեկ ամսից կայանալիք Իսլամիադային։ Սակայն այդ դեպքում ինչո՞ւ էր Ադրբեջանի հավաքականը գաղտագողի լքում հյուրանոցը՝ մրցաշարի կազմակերպիչներին տեղյակ չպահելով, որ իրենք չեն մասնակցելու դրան։
Ես ավելի շատ հավատում եմ խորվաթական ԶԼՄ-ների վարկածին, քան Ադրբեջանի Ծանրամարտի ֆեդերացիայի անտրամաբանական բացատրությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1319143541502925