Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված Մանչեսթեր Սիթի-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպման առաջին խաղակեսը: Չնայած, որ կողմերն ունեին դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություններ, այդուամենայնիվ հաշիվը այդպես էլ չբացվեց:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցում է հանդիպմանը և ուներ դարպասը գրավելու հնարավորություն: Տվյալ դրվագում դաշտի տերերին փրկեց դարպասապահ Բրավոն: