Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լոնդոնում ներկա է եղել «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղին: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով տեսանյութ ու լուսանկար:

Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ Միհրան Հարությունյանը հանդիպել էր «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: «Մանչեսթեր Յունայթեդն» այդ խաղում պարտվել էր 0:2 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 61 րոպե: