Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան «Սեւիլիայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին տուրի խաղում փոխարինվելուց հետո չի սեղմել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ձեռքը, գրում է Marca-ն:

Մորատան այդ խաղում հանդես էր եկել մեկնարկային կազմում, իսկ 61-րդ րոպեին դաշտում տեղը զիջել էր իսպանացի Լուկաս Վասկեսին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 25 խաղի եւ, մեկնարկային կազմում հանդես գալով 14 անգամ, դարձել է 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: