Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Իսպանիայի չեմպիոն դառնալու «Ռեալի» և «Բարսելոնայի» շանսերի մասին:

«Կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի իր խաղում: «Ռեալին» հեշտ չի լինի չեմպիոն դառնալ, քանի որ մադրիդցիները պետք է 4 միավոր վաստակեն բարդ ստադիոններում:

«Բարսելոնան» գրեթե ունի այդ երեք միավորը, իսկ «Ռեալը» պետք է մեծ ջանքեր գործադրի»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալն» ունեն 87-ական միավոր, սակայն «արքայական ակումբը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել: