Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Լա Ռոսալեդա» ստադիոնում հյուրընկալվեց «Մալագային»:

Խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: Գոլով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Այս հաղթանակի շնորհիվ «արքայական ակումբը» 33-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մալագա». Կամենի, Տորես, Ռիկա, Վիլյանուևա, Էրնանդես, Կամաչո, Ռեսիո, Ֆորնալս, Ռոդրիգես, Կեկո, Սանդրո

«Ռեալ». Նավաս, Դանիլո, Մարսելո, Վարան, Ռամոս, Կասեմիրո, Իսկո, Կրոս, Մոդրիչ, Բենզեմա, Ռոնալդու