Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է պորտուգալական «Պորտուի» պաշտպան Ֆելիպեի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը,- տեղեկացնում է «A Bola»-ն:

28-ամյա բրազիլացու տրանսֆերային իրավունքների 50 %-ը պատկանում է «Կորինտիանսին»: Վերջինիս հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո:

«Յուվենտուսը» պատրաստ է վճարել 30 մլն եվրո: Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիպեն մասնակցել է 45 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ծեր սինյորան» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Մատիա Դե Շիլյոյի ծառայություններով: