Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Կրիս Սմոլինգը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից,- հաղորդում է «ESPN»-ը:

Հաղորդվում է, որ մանչեսթերցիները պատրաստ են բաց թողնել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ նա պարտվում է Ֆիլ Ջոնսի, Էրիկ Բայիի և Մարկոս Ռոխոյի հետ մրցակցությունում:

Հիշեցնենք, որ Սմոլինգի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը» և Միլանի «Ինտերը»: