«Մանչեսթեր Սիթին» շնորհավորել է ՄՅՈւ-ին՝ Եվրոպա լիգայում հաղթանակի հասնելու համար:

«Քաղաքը միասնական է»,- գրել է «Մանչեսթեր Սիթիի»՝ Թվիթերի պաշտոնական էջը:

Հիշեցնենք՝ օրերս Մանչեսթերում ահաբեկչություն տեղի ունեցավ: Մարզադաշտում գրանցված պայթյունների արդյունքում ավելի քան 20 մարդ էր զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել էր:

«Մանչեսթեր Յունայթեդը» ԵԼ-ի եզրափակչում 2:0 հաշվով հաղթեց «Այաքսին» և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը: