Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հաջողություն է մաղթել Թուրինի «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում:

Ֆրանսիացին մինչև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը հանդես է եկել «ծեր սինյորայի» կազմում:

Անձամբ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում կարող է հանդիպել «Յուվենտուսին»:

«Եթե «Յուվենտուսը» նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, ես ուրախ կլինեմ: Այդ դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Յուվենտուսի» հետ Սուպերգավաթի շրջանակում: Հաջողություն եմ մաղթում նախկին թիմակիցներիս»,- Պոգբայի խոսքն է մեջբերում Goal.com-ը` հղում անելով Sky Italia-ն: