Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր մասին Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը:

«Միշտ իրար մասին նույն բանն ենք ասել: Մեր մրցակցությունը ստեղծել է մամուլը: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է լինել լավագույնը: Ռոնալդուի հետ խոսելիս դրան ուշադրություն չեմ դարձնում:

Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է, ով ունի բազմաթիվ լավ կողմեր: Նա լավագույններից է աշխարհում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «ESPN»-ը: