Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկն է այն ֆուտբոլիստներից, ում հաճախ են մեղադրում նույնասեռական լինելու և դա թաքցնելու մեջ:

Գրիզմանն աջակցություն է հայտնել բոլոր նույնասեռական ֆուտբոլիստներին: Գրիզմանը նշել, որ շատ ֆուտբոլիստներ վախենում են բացահայտել իրենց սեռական կողմնորոշությունը: Ըստ Գրիզմանի՝ միայն թվում է, թե ֆուտբոլիստները համարձակ են և անվախ:

«Կարծում եմ, որ, եթե նույնասեռական լինեի, անպայման կբարձրաձայնեի դրա մասին: Չնայած ես շատ լավ հասկանում եմ, որ դա շատ բարդ է:

Ֆուտբոլիստը սովորական մարդ է և չպետք է վախենա իր մասին անկեղծ խոսելուց»,- նշել է Գրիզմանը: