«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը վերջերս գովեստի խոսքեր էր հղել արգենտինացուն։
«Ես միշտ էլ նրան այնպես եմ վերաբերվել, ինչպես ինքը՝ ինձ։ Մեր թշնամությունը մամուլի հորինածն է։ Յուրաքանչյուրն էլ փորձում է լինել լավագույնը։ Նրա հետ զրուցելիս ես այս հարցին մեծ կարևորություն չեմ տալիս։ Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, ով մի շարք լավ որակներ ունի։ Դա տեղի է ունենում ամեն տարի։ Նա լավագույններից մեկն է աշխարհում»,- ասել է Մեսսին։