Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը:
Միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն երբ հաշիվը եղել է 1:2 տրիբունաններում վիճաբանություն է սկսվել: Պատճառը եղել է կողմնակի մրցաշարությունը: Մարզչական շտաբը և ֆեդերացիան փորձել է խոսել կազմակերպիչների հետ, սակայն ոչինչ չի փոխվել: Այս ամենից հետո Ալեքսանյանը չի շարունակել գոտեմարտը: Մրցաշարները Ալեքսանյանը տեխնիկական պարտություն են գրանցել:
Հունահռոմեական ոճի հավաքականի անդամ մինչ այդ 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր: