Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է, որ նախատեսում է ավարտել կարիերան Աշխարհի 2018թ. առաջնությունից հետո:

«Կարծում եմ` կավարտեմ կարիերաս «Մունդիալ-2018»-ից հետո: Ինձ կարևոր խաղերով լի մրցաշրջան է սպասում, որից հետո ես բոլորին հրաժեշտ կտամ:

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի հետ մենք բաց ենք թողել մեկ դուռ. եթե ակումբը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա ես կշարունակեմ ելույթներս «ծեր սինյորայի» կազմում մինչև 2019 թվականը, որպեսզի փորձեմ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում»,- 39-ամյա դարպասապահի խոսքն է մեջբերում «Sky Sport Italia»-ն: