«Մանչեսթեր Սիթին» և «Վեսթ Հեմը» միջմրցաշրջանային նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնեն Իսլանդիայում:

Այս մասին հայտնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: «Լաուգարդալսվելուր» մարզադաշտը, որտեղ տեղի կունենա այս հանդիպումը, մոտ 15 հազար հանդիսական է տեղավորում:

Նշենք՝ սա առաջին դեպքն է, երբ ԱՊԼ-ը ներկայացնող երկու ակումբ միմյանց հետ մրցելու են Իսլանդիայում: