Չիլիի հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն ճանաչվել է Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակչի` Պորտուգալիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացողը ստացել է «BUD AF Man of the Match» մրցանակը:

Հետխաղյա 11 մետրանոցների գլխավոր հերոսը հետ էր մղել մրցակցի բոլոր երեք հարվածները: