Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Կոնֆեդերացիաների Գավաթի երրորդ տեղի համար խաղին:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, մարզչական շտաբը թույլ է տվել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին հեռանալ, որպեսզի նա կարողանա տեսնել նորածին երեխաներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն հայր է դարձել փոխնակ մորից: Եվա և Մատեո զույգերը ծնվել են ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ունի որդի փոխնակ մորից` 6-ամյա Ռոնալդու կրտսերը: