Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերջապես իրեն հանգիստ է զգում թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի հարցում, հայտնում է «Marca»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը վերջին իրադարձություններից հետո առաջին անգամ կապ է հաստատել «սերուցքայինների» ղեկավարության հետ:

«Ռեալում» կարծում են, որ հիմա անհանգստանալու որևէ պատճառ չունեն:

Հիշեցնենք` վերջերս իսպանական դատարանը Ռոնալդուին մեղադրեց 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ: «Արքայական ակումբում» նրան խորհուրդ են տալիս վճարել այդ գումարն ու խուսափել դատավարությունից, սակայն անձամբ ֆուտբոլիստը կարող է փորձել ապացուցել իր անմեղությունը դատարանում:

Ռոնալդուն, որն այս պատճառով չէր բացառում նաև ակումբի փոփոխությունը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ասել էր, որ Իսպանիայում իր հետ հանցագործի պես են վարվում: