Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե հայտնել է ակումբը փոխելու մտադրության մասին, հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը սա ասել է «Արքայական ակումբի» ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ճիշտ է, ֆուտբոլիստը հաստատել է, որ խոսել է վիրավորված լինելու մասին` կապված իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների հետ:

Վերջերս իսպանական դատարանը Ռոնալդուին մեղադրեց 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ: «Արքայական ակումբում» նրան խորհուրդ են տալիս վճարել այդ գումարն ու խուսափել դատավարությունից, սակայն անձամբ ֆուտբոլիստը կարող է փորձել ապացուցել իր անմեղությունը դատարանում:

Ռոնալդուն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ասել էր, որ Իսպանիայում իր հետ հանցագործի պես են վարվում:

Հաղորդվում է նաև, որ հաջորդ շաբաթ Ռոնալդուն կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: