Հուլիսի 10-ից 17-ը Երևանի «Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, որի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում վրացական թիմերի դեմ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Բանանցը» կիջևանի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ մարզումներն ու խաղերը տեղի կունենան Սագուրամոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզաբազայում:

Հուլիսի 12-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հետ, հուլիսի 14-ին՝ Գորիի «Դիլայի» հետ, իսկ հուլիսի 17-ին կայանալիք խաղի մրցակիցը դեռ ճշտված չէ:

Հանդիպումները կցուցադրվեն FC Banants TV-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք` այսօր` հուլիսի 7-ին, «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի իրանական «Փարս Ջոնուբի Ջամ» թիմի հետ, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում երևանյան ակումբի մարզաբազայում: