Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է առաջիկա մրցաշրջանից իր սպասումներով:

«Ինձ հաջողվել է մարզչի երկարատև կարիերա ունենալ, և լիովին տրամադրված եմ «Արսենալը» հաջողությունների բերելուն: Դա նշանակում է Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելը:

Կարծում եմ, որ այսքան երկար եմ աշխատում «Արսենալում», քանի որ ինձ համար կարևոր են ակումբի արժեքները: Դրանցից մեկն է տիտղոսներ նվաճելը: Ցանկանում եմ հաղթել բոլոր խաղերում»,- Վենգերի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: