Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը հաջողություն է մաղթել իր նախկին թիմակից Խամես Ռոդրիգեսին, ով երեկ պաշտոնապես տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»:

«Հաջողություն եմ մաղթում քեզ ապագայում: Սակայն ոչ այն ժամանակ, երբ մեր ճանապարհները կխաչվեն Չեմպիոնների լիգայում: Ամենայն բարիք, Խամես»,- գրել է Ռամոսը թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Խամեսը «Բավարիա» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով: