«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան մեկնաբանել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Լեոնարդո Բոնուչիի տեղափոխությունը միլանյան ակումբ:

«Ռոսոներիներն» արդեն հայտնել են, որ համաձայնության են եկել 30-ամյա պաշտպանի տեղափոխության շուրջ:

Բոնուչին առաջիկա օրերին բուժզննում կանցնի, որից հետո «Միլանի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի.

«Ակումբը տրանսֆերային շուկայում անհավանական աշխատանք է կատարում` գրավելով ինչպես փորձառու, այնպես էլ` երիտասարդ խաղացողների: Շատերն են գալիս այլ առաջնություններից, այդ իսկ պատճառով որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի հարմարվելու համար, բայց ես վստահ եմ իմ յուրաքանչյուր նորեկի ուժերին: Անկեղծ ասած, ես առանձնահատուկ ճնշում չեմ զգում: Ինձ համար հեշտ է մարզել ուժեղ ֆուտբոլիստներին:

Բոնուչին համաշխարհային մակարդակի խաղացող է: Կարծում եմ` նա և Սերխիո Ռամոսը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են: Ես երազում էի Լեոնարդոյի հետ աշխատելու մասին»,- Մոնտելայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն: