«Ռոման» շարունակում է բանակցությունները «Լեսթերի» հետ կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն, անգլիական ակումբը 11 մլն եվրոյով նվազեցրել է 26-ամյա ալժիրցու տրանսֆերային արժեքն այն բանից հետո, երբ հռոմեացիները նրա համար 34 մլն եվրո են առաջարկել` գումարած բոնուսները:

Ավելի վաղ, «Լեսթերը» Մահրեզի համար 56 մլն եվրո էր պահանջում, իսկ հիմա համաձայն է նրան վաճառել 45-ի դիմաց:

«Ռոման» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ և փորձում է համաձայնության գալ «աղվեսների» հետ: