Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 17-րդ տեղն է գրավել Ռումինիայում ավարտվին մոտեցող Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունում:

17-րդ տեղի համար խաղում հայկական թիմը 96:75 հաշվով հաղթել է Իռլանդիաի հավաքականին:

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Մեկնարկային խաղում հայ բասկետբոլիստները 66:59 հաշվով ուժեղ են գտնվել Ջիբրալթարի հավաքականից: