Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում Մյունխենի «Բավարիան» 3:2 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»:

27-րդ րոպեին Գերմանիայի չեմպիոնը Ռաֆինյայի գոլի և Թոմաս Մյուլերի դուբլի շնորհիվ հաղթում էր 3:0 հաշվով: Ընդմիջումից առաջ Մարկո Ալոնսոն խփել է իր թիմի առաջին գնդակը, իսկ 85-րդ րոպեին Միչի Բատշուային տարբերությունը հասցրել է նվազագույնի, սակայն «կապույտներին» ավելին անել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Լոնդոնի «Չելսին» 3:0 հաշվով հաղթել էր «Արսենալին», իսկ «Բավարիան» 0:4 հաշվով պարտվել էր իտալական «Միլանին»: