Լիվերպուլը» հայտնել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերային արժեքը, որի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները համաձայնության են հասել ֆուտբոլիստի հետ, իսկ մերսիսայդցիները դիտարկում են ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը միայն այն դեպքում, եթե ակումբը նվազագույնը 100 մլն եվրո ստանա:

Իսկ հիմա` «Sport.es»-ի տեղեկություններով, «Լիվերպուլը» Կոուտինիոյին 150 մլն եվրո է գնահատում: Այս գումարը կարող է վախեցնել «Բարսելոնային»մ որն ավելի վաղ 80 մլն եվրո էր առաջարկել և մերժում էր ստացել:

Իրավիճակին հետևում է նաև ՊՍԺ-ը, որը հետաքրքրված է 25-ամյա բրազիլացու ծառայություններով: