«Բարսելոնան» շարունակում է ջանքեր գործադրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին ձեռք բերելու համար:

«Mirror»-ը հայտնում է, որ կատալոնացիները պատրաստ են գործարքի մեջ ներառել Իվան Ռակիտիչին, որպեսզի մերսիսայդցիներին համոզեն բաց թողնել բրազիլացուն և նվազեցնել տրանսֆերային արժեքը:

Երեկ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» 25-ամյա ֆուտբոլիստին 150 մլն եվրո է գնահատում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել բրազիլացու հետ, որի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը:

Ինչ վերաբերում է Իվան Ռակիտիչին, 29-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020/21 մրցաշրջանը: