Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերը «Մոնակոյից»:

«Ես չեմ կայացնում որոշումները, սակայն Մբապեն մեծ տաղանդ է, այդպիսի երիտասարդների հաճախ չես հանդիպի: Առջևում կարևոր մրցաշրջան է, և թիմի կազմում են հանդես գալիս հիանալի ֆուտբոլիստներ:

Սակայն ֆուտբոլի շարժիչ ուժն է փողը, մարդիկ պատրաստ են վճարել, որքան ցանկանում են: Եթե Մբապեն ցանկանա տեղափոխվել «Ռեալ», դռները նրա առջև բաց են»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «Marca»-ն: