Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրեց Ալբանիայի հավաքականի հետ,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այս անգամ ևս Հայաստանի հավաքականն առավելության հասավ մրցակցի նկատմամբ հաղթելով՝ 93-84 հաշվով:

Հիշեցնենք, որհավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումն ավարտվել էր 91-68՝ ի օգուտ Հայաստանի հավաքականի: