Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի հաստատել այն տեղեկությունը, որ Լոնդոնի «Չելսիի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կդառնա իր թիմի ֆուտբոլիստ:

«Սպասում եմ նորությունների: Գիտեմ, որ Մատիչը շատ է ցանկանում դա, իսկ երբ խաղացողն ինչ-որ բան շատ է ցանկանում, շանսերը մեծանում են: Այդ պատճառով կարծում եմ՝ Մատիչին ստորագրելու շանսեր ունենք, սակայն ավելին ոչինչ չեմ ասի, քանի դեռ տրանսֆերը պաշտոնապես չի ձևակերպվել:

Ֆուտբոլում ամեն ինչ տեղի է ունենում, շատ բան եմ տեսել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «manchestereveningnews»-ը: