Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ընդգծել է, որ չի պատրաստվում քննարկել այլ ակումբների ֆուտբոլիստներին:

«Դիեգո Կոստան մեր խաղացողը չէ: Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է: Չեմ սիրում խոսել այլ ակումբների խաղացողների մասին: Ինձ համար հաճելի է, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են թոփ-ակումբները, դա նշանակում է, որ լավ ենք աշխատում:

Ինչ վերաբերում է հեռանալուս, ապա ոչ մի առաջարկ չեմ ստացել: Հետագայում բաց եմ առաջարկների համար, սակայն այժմ պայմանագիր ունեմ «Աթլետիկոյի» հետ և կենտրոնացված եմ դրա վրա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը: