«Ատլետիկոն», երկարաձգելով հարձակվող Անտուն Գրիզմանի հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը, 26-ամյա ֆրանսիացու հրաժարագինը 100 մլն եվրոյից հասցրել է 200-ի:

Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:

Հաղորդվում է, որ մադրիդցիները նման որոշում են ընդունել տրանսֆերային արգելքի պատճառով, որը ՖԻՖԱ-ի կողմից ակումբի վրա սահմանվել էր 2018 թվականի հունվարին:

Այդուհանդերձ, հաջորդ տարի Գրիզմանի հրաժարագինը նորից կկազմի 100 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Գրիզմանին, եթե Նեյմարը տեղափոխվի ՊՍԺ: