«Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված Նեյմարը գովեստի խոսքեր է հնչեցրել իր արդեն նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հասցեին:

«Եղբայրներ, ես ձեզ միայն լավն եմ մաղթում: Շնորհակալ եմ այս տաների համար, շնորհակալ եմ մարզումներին ուրախության համար:

«Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուս պատճառներից մեկը Մեսսին էր: Ցանկանում էի խաղալ իմ կուռքի հետ և ամենամեծ ֆուտբոլիստի, ում երբևէ տեսել եմ:

Սուարեսը մեծ երջանկություն է տվել մեզ: Շատ բաներ եմ սովորել քեզնից, հատկապես՝ «առաջինը խփիր» արտահայտությունը: Սիրում եմ քեզ:

Ես ձեր երկրպագուն եմ և միշտ ոգեշնչվելու եմ ձեզնով: Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին միասին անցկացրած այս տարիների համար:

Այսօր ես հպարտ եմ, որ ձեր կողքին եմ եղել»,- գրել է բրազիլացին «Instagram»-ի իր էջում: