«Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում: 25-ամյա խաղացողը մարզվել է փարիզյան ակումբի ընդհանուր խմբում:

Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ՊՍԺ-ն օգոստոսի 5-ին կընդունի «Ամյենին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին: