Օգոստոսի 8-22-ը տեղի կունենա Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարը կանցկացվի Երևանում` 14 մասնակիցներով, շրջանային մրցակարգով, ՖԻԴԵ-ի շախմատի մրցաշարային կանոնների համաձայն:

Կիրառվելու է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե կտրվի առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե` մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին` 30 վայրկյան հավելումով, սկսած առաջին քայլից:

1-3 տեղեր գրաված շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

Հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը որոշվում են ըստ.

1. Զոնեբորն-Բերգերի գործակիցների, 2. սև գույնի ֆիգուրներով խաղացած պարտիաների առավելագույն քանակի, 3. անձնական հանդիպման արդյունքի, 4. հաղթանակների առավելագույն քանակի:

Խաղից ուշանալու թույլատրելի ժամանակը` 15 րոպե տուրի սկզբից:

Ժամանակացույց

08.08.2017 Բացում 15:00

09.08.2017 1-ին խաղափուլ 15:00

10.08.2017 2-րդ խաղափուլ 15:00

11.08.2017 3-րդ խաղափուլ 15:00

12.08.2017 4-րդ խաղափուլ 15:00

13.08.2017 5-րդ խաղափուլ 15:00

14.08.2017 6-րդ խաղափուլ 15:00

15.08.2017 7-րդ խաղափուլ 15:00

16.08.2017 Հանգստյան օր

17.08.2017 8-րդ խաղափուլ 15:00

18.08.2017 9-րդ խաղափուլ 15:00

19.08.2017 10-րդ խաղափուլ 15:00

20.08.2017 11-րդ խաղափուլ 15:00

21.08.2017 12-րդ խաղափուլ 15:00

22.08.2017 13-րդ խաղափուլ 10:00

22.08.2017 Փակում