«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային» հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի շուրջ:

Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: 20-ամյա ֆրանսիացու համար կատալոնացիները 70 մլն եվրո են առաջարկել` գումարած բոնուսները:

Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ Դեմբելեի համար 100 մլն եվրո հրաժարագինը բավարար չի լինի:

Հիշեցնենք` Ուսմանը «Բորուսիա» է տեղափոխվել 2016 թվականին «Ռենից»: Դորտմունդյան թիմի կազմում նա 49 հանդիպման է մասնակցել, դարձել է 10 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: