Մոնակոյում կայացավ Եվրոպա լիգայի 2017/18 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:

Ձևավորվել են հետևյալ խմբերը.

A Խումբ. «Վիլյառեալ», «Մաքաբի Թել-Ավիվ», «Աստանա», «Սլավիա»,

B խումբ. «Դինամո Կիև», «Յանգ Բոյզ», «Պարտիզան», «Սկենդերբեու»,

C խումբ. «Բրագա», «Լուդոգորեց», «Հոֆենհայմ», «Իսթանբուլ»

D խումբ. «Միլան», «Աուստրիա», «Ռիեկա», ԱԷԿ,

E խումբ. «Լիոն», «Էվերթոն», «Ատալանտա», «Ապոլոն Լիմասոլ»,

F խումբ. «Կոպենհագեն», «Լոկոմոտիվ», «Շերիֆ», «Զլին»,

G խումբ. «Վիկտորյա Պլզեն», «Ստյաուա», «Հաոպել Բեեր-Շևա», «Լուգանո»,

H խումբ. «Արսենալ», ԲԱՏԷ, «Քյոլն», «Ցրվենա Զվեզդա»

I խումբ. «Զալցբուրգ», «Մարսել», «Վիտորիա Գիմարաեշ», «Կոնյասպոր»

J խումբ. «Ատլետիկ Բիլբաո», «Հերտա», «Զարյա Լուգանսկ», «Էստերսունդ»,

K խումբ. «Լացիո», «Նիս», «Զյուլտե Վերեգեմ», «Վիտես»,

L խումբ. «Զենիթ», «Ռեալ Սոսյեդադ», «Ռուսենբորգ», «Վարդար»

Խմբային փուլը բաղկացած է 6 տուրից`

1-ին տուր` սեպտեմբերի 14

2-րդ տուր` սեպտեմբերի 28

3-րդ տուր` հոկտեմբերի 19

4-րդ տուր` նոյեմբերի 2

5-րդ տուր` նոյեմբերի 23

6-րդ տուր` դեկտեմբերի 7

Յուրաքանչյուր խմբի ուժեղագույն երկու թիմերը կմասնակցեն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությանը, որը կկայանա Նյոնում` դեկտեմբերի 11-ին: Վիճակահանությանը կմասնակցեն նաև Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղերը զբաղեցրած 8 թիմերը: