armsport.am _ ը Գրում է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալենսիայի» հետ անցկացրած ոչ-ոքիից հետո աջակցել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:

Խաղը, հիշեցնենք, ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Բենզեման բազմաթիմ իրական պահեր չի իրացրել.

- Ի՞նչ կասեք որոշ երկրպագուների սուլոցների մասին:

- Երկրպագուներն օգնեցին մեզ, նրանք իրավասու են վարվել այնպես, ինչպես ցանկանում են: Բենզեմայի հասցեին խոչընդոտումը խնդիր չէ:

- Ինչպե՞ս ընդունեցիք նրան հանդերձարանում:

- Ժպիտով: Կասեմ նրան, որ շարունակի աշխատել: Ամենադժվարը պահեր ստեղծելն է:Այո, նա գոլ չխփեց, բայց մեծ աշխատանք կատարեց, չի կարելի մեղադրել ֆուտբոլիստին բաց թողած շանսի համար:

Նյութի աղբյուր ՝ Armsport.am