«Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի համար առաջարկել է 50 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն մերժում է ստացել, հաղորդում է BBC-ն: «Արսենալը» ցանկանում է գումարից բացի ստանալ նաեւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգին:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:

Անցած մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է «Արսենալի» 51 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում: