Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարիերան կշարունակի «Լիվերպուլում»,- հաղորդում է «Sky Sports»-ը:

Ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերը 40 միլիոն ֆունտ ստերլինգով: Լիվերպուլցիների հետ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կկնքի 6 տարվա պայմանագիր: 24-ամյա կիսապաշտպանն առաջիկայում կանցնի բուժզննում:

Օքսլեյդ-Չեմբերլենն «Արսենալում» է հանդես գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: