Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է մերժել պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշի հարցով Թուրինի «Յուվենտուսի» առաջարկները,- հաղորդում է «Marca»-ն:

Այս անգամ իտալական ակումբը ցանկանում էր վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին՝ նրան հետագայում գնելու իրավունքով, սակայն բանակցությունները կրկին անհաջող էին:

«Բարսելոնան» դեմ չէ Գոմեշին բաց թողնելուն, սակայն մտադիր է դիտարկել միայն վաճառքի առաջարկները: