«Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը հայտնել է, որ «Լիվերպուլը» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին 200 մլն եվրո է գնահատել:

Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր էր ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին, բայց տեղափոխությունն այդպես էլ չկայացավ.

«Երեկ «Լիվերպուլը» մեզնից 200 մլն եվրո պահանջեց ֆուտբոլիստի համար: Մենք ակումբը վտանգի տակ չենք դնի»,- Սոլերի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի»` «Թվիթերի» պաշտոնական էջը:

Հաղորդվում էր, որ 25-ամյա Կոուտինյոն ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա» և շատ է վշտացել տրանսֆերի խափանման պատճառո