Այսօր ժամը 20.00-ին տեղի կունենա Աշխարհի առաջնության  հերթական հանդիպումը: Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող մարզադաշտում խաղադաշտ դուրս կգան Հայաստանի ևԴանիայի ազգային հավաքականները: Մեր հավաքականի համար այս խաղը այնքան էլ մեծ նշանակություն չի ունենա, քանի որ Ռումինիայի հետ արտագնա խաղում միավորներ կորցնելուց հետո Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու մեր շանսերը հավասարվեցին 1%-ի:

Դանիայի հետ հանդիպումը մեզ համար ավելի շատ պատվի խաղ է: Դանիացիների համար այս հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ հավաքականը պայքարում է ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Խմբի առաջատար Լեհաստանը այսօր կմրցի խմբի հետնապահ Ղազախստանի դեմ, իսկ Չեռնոգորիան կմրցի սեփական հարկի տակ Ռումինիայի հետ: Դե ինչ, սպասենք հանդիպմանը և հույս ունենանք, որ այսօր կհաղթենք Դանիայի հավաքականին:

Պատրաստեց՝ Հովհաննես Խաչատրյանը։

Նյութի աղբյուրը՝ Yn.am