Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հասակական վիճակագրություն ունի Պորտուգալիայի հավաքականում:

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը Հայաստանի, Լատվիայի, Շվեդիայի, Էստոնիայի, Ֆարերյան կղզիների, Անդորրայի, Լյուքսեմբուրգի և Հունգարիայի հավաքականների հետ անցկացրած 30 խաղում դարձել է 34 գոլի հեղինակ:

Դրա հետ մեկտեղ նա 20 հանդիպում է անցկացրել Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի և Չիլիի դեմ, սակայն չի կարողացել ոչ մի գնդակ խփել:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հավաքականի կազմում դարձել էր Եվրոպայի չեմպիոն: