Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ավագ, պաշտպան Վենսան Կոմպանին կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, բելգիացին չի մասնակցել «քաղաքայինների» վերջին երկու օրերին կայացած մարզումներին վնասվածքի պատճառով, որը ստացել էր ԱԱ-2018-ի որակավորման փուլի` Ջիբրալթարի (9:0) հետ խաղում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 15:30-ին: